Աբրահամ Ռուսո. Չի կարելի հայ լինել և չսիրել հայկական երգերը 5 մարտի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - «Չի կարելի հայ լինել և չսիրել հայկական երգերը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հայազգի անվանի երգիչ Աբրահամ Ռուսոն: Նրա խոսքերով, նա շատ է լսում հայկական երգեր: «Ինձ համար հայկական երգերը չսիրելը մեղք է»,- ասել է անվանի երգիչը և հավելել, որ շատ կապված է իր հայկական արմատներին: Պատասխանելով այն հարցին, թե հայ երգիչներից ում հետ կցանկանար զուգերգ ձայնագրել, Ռուսոն ասել է, որ ցավոք սրտի լավ ծանոթ չէ հայկական էստրադայի հետ: Սակայն հաղորդել է, որ իր հաջորդ հայալեզու ալբոմում ցանկանում է մեկ կամ երկու զուգերգ ձայնագրել հայ գործընկերների հետ: Անդրադառնալով իր համերգային ծրագրին՝ երգիչն ասել է, որ նախօրեին ելույթ է ունեցել Golden Palace խաղատանը: Նրա խոսքերով, ներկայացված երգերի 40 տոկոսը նոր է: Երգիչը նաև հայտնել է, որ իր երաժշտական խմբի կազմում գրեթե բոլորը հայեր են: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |