Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ում հանդես կգա «Boom-Boom» երգով 6 մարտի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայ երգչուհի Էմմին «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթում հանդես կգա «Boom-Boom» երգով: Այդ երգն ընտրվեց մարտի 5-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում SMS քվեարկության և 50/50 հարաբերակցությամբ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշումով: Մայիսի 10-ին Էմմին վիճակահանության համաձայն կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի կիսաեզրափակիչին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան Մարինոյի և այլ երկրների ներկայացուցիչները: 56-րդ «Եվրատեսիլը» տեղի կունենա 2011-ի մայիսի 10-14-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 10-ին և մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս տարի եզրափակիչում կմրցեն 25 երկրներ, ընդ որում երկարատև դադարից հետո մրցույթին կմասնակցեն Իտալիայի, Սան Մարինոյի և Ավստրիայի ներկայացուցիչները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |