Իտալիայի ու Շվեդիայի ԱԳ նախարարները կողմ են Թուրքիայի անդամակցությանը Թուրքիային 7 մարտի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի և նրա իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատտինիի հետ: Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ավելին չի ակնկալում, քան տրամադրվել է այլ երկրների: «Մենք նմանատիպ մոտեցում ենք ակնկալում նաև մեր հարցում, նման դիրքորոշում ենք ակնկալում ԵՄ բոլոր երկրներից և հուսով ենք, որ մեր բարեկաների ջանքերի շնորհիվ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը չի կասեցվի և մեր առջև կբացվեն հեռանկարներ»,-ասել է նա: Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինին հիասթափություն է հայտնել Եվրոպայի երկակի չափանիշների առնչությամբ: «Մենք տեսնում ենք, որ երբ խոսքը գնում է Թուրքիայի մասին, Եվրոպան դրսևորում է իր չկամությունը: Մենք ամեն ինչ կանենք փոխելու համար այդ իրավիճակը»: Նրա շվեդացի պաշտոնակից Կարլ Բիլդտը հավելել է, որ «եթե Եվրոպայի դռները փակվեն ԵՄ նոր անդամների համար, ապագայում դա կարող է արգելք հանդիսանալ նաև այլ հնարավորությունների համար: Մենք սատարում ենք Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին»,-հայտնում է TRT Russian-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |