Անտիոքի պատրիարք Գրեգորիուսը զգուշացնում է. Քրիստոնյաները անհետացման եզրին են 7 մարտի 2011 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Անտիոքի կաթոլիկների պատրիարք Գրեգորիուսը զգուշացրել է, որ Սիրիայի և այլ արաբական պետությունների քրիստոնեական բնակչությունն անհետացման եզրին է: Ելույթ ունենալով Ռաբվեխում՝ Կաթոլիկների լիգայի անդամների առջև, պատրիարքը հայտարարել է. «Մեզ, քրիստոնյաներիս, մեծ մարտահրավեր է նետված և մենք գտնվում ենք ժողովրդագրական անհետացման եզրին»: Պատրիարքը կոչ է արել ձևակերպել այն գաղափարները, որոնք կարող են կասեցնել քրիստոնյաների արտագաղթը արաբական պետություններից, որը սպառնում է զրկել հավատացյալներից քրիստոնեական քաղաքակրթության օրրանը: Գրեգորիուսը վստահ է, որ արտագաղթի միակ և գլխավոր պատճառը պաղեստինա-իսրայելյան հակամարտությունն է, գրում է MIGnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |