Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ադրբեջանցի պոտնեցիալ հեղափոխականների ձերբակալությունները![]() 8 մարտի 2011 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալության ու նրա հանդեպ ֆիզիկական ճնշման կապակցությամբ: «ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան և ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում են մարտի 4-ին Գյանջայում երիտասարդ ակտիվիստ Բախտիյար Հաջիևի ձերբակալման մասին հաղորդագրություններին, հատկապես, այն մասով, որոնք առնչվում են նրան վիրավորելուն ու իրավական օգնությունից զրկելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպահնել օրենքի գերակայությունը, ապահովել Հաջիևի բոլոր իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանի օրենասդրության շրջանակներում՝ ներառյալ իրավական օգնության իրավունքը, իսկ եթե պահանջվի, նաև բժշկական օգնությունը»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: «Մենք ուշադիր կհետևենք նաև վերջերս ձերբակալված երիտասարդ ակտիվիստների գործերին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Վերջին ամսում ձերբակալվել է 3 երիտասարդ ակտիվիստ: Ջաբբար Սավալանը ձերբակալվել է փետրվարի 5-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Մարտի 4-ին ձերբակալված Բախտիյար Հաջիևին մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Ֆայանաթ Բաբաևը մարտի 4-ին դատապարտվել է 11 օրվա վարչական կալանքի՝ հասարակական կարգը խախտելու համար: Ըստ տեղի հասարակական կարծիքի, բոլոր երեք երիտասարդներին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |