Սերժ Սարգսյան. Կնոջ դերը հայ ժողովրդի կյանքում միշտ բացառիկ է եղել![]() 8 մարտի 2011 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու և ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ»: «Սիրելի՛ կանայք, դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը ձեր նկատմամբ: Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թո՛ղ ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը»,-ասվում է ուղերձում, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |