«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը կմասնակցի հեռուստաբանավեճի ուղիղ եթերում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը կմասնակցի հեռուստաբանավեճի ուղիղ եթերում

PanARMENIAN.Net - Հետաքննող լրագրող և իրավապաշտպան Արա Խ. Մանուկյանի հեղինակած «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը շուտով կդառնա Լոս Անջելեսում ուղիղ եթերով հեռարձակվելիք հեռուստաբանավեճի առարկա: Այս մասին ասվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ բանավեճի մասնակիցները հետևյալն են. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը և վերոնշյալ ուղեցույցի հեղինակ Արա Խ. Մանուկյանը:

Արա Վարդանյանը հերքել է ուղեցույցի բովանդակությունը՝ ասելով, որ հոդվածում ներկայացված բոլոր փաստերը բամբասանքներ են և, ավելին, մեր կազմակերպության հետ ընդհանուր ոչինչ չունեն»: 2011 թ. մարտի 2-ին նա արել է հետևյալ հայտարարությունը. «Ե՛վ ես, և՛ Սարգիս Քոթանջյանը պատրաստ ենք ցանկացած պահի նստել Ձեզ հետ և զրուցել այս ամենի մասին որևէ հայկական հեռուստատեսության ուղիղ եթերում: Եկեք տեսնենք, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ»:

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել» ուղեցույցն ամենաթարմ և համապարփակ ուսումնասիրությունն է, որը հարցականի տակ է դնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության արդյունավետությունը: Ուղեցույցի չորս մասերից երեքը կարելի է գտնել www.thetruthmustbetold.com կայքում: Հեռուստաբանավեճի հեռարձակման ամսաթիվն ու այլ մանրամասներ կհաղորդվեն շուտով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---