Կահիրեում բախվել են քրիստոնյա ղպտիներն ու մահմեդականները![]() 9 մարտի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Կահիրեում առնվազն մեկ մարդ է զոհվել քրիստոնյա ղպտիների և մահմեդականների միջև բախումների արդյունքում: Եգիպտոսի մայրաքաղաքից հաղորդագրությունների համաձայն, զոհվածը ղպտի է եղել: Եվս 15 հոգի վնասվածքներ են ստացել: Անկարգությունները Կահիրեում բռնկվեցին քրիստոնյա ղպտիների ցույցի ժամանակ, որոնք բողոքում էին նախորդ շաբաթվա վերջին ղպտիական տաճարի հրկիզման դեմ: Մի քանի հազար մարդ վանկարկում էր . «Մարշա'լ, ինչո՞ւ ես լռում»: Նրանք դիմում էին Մոհամմեդ Տանտաուիին` Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահին, որը ղեկավարում է Եգիպտոսն այն բանից հետո, երբ Մուբարաքը հրաժարական տվեց: Մարշալ Տանտաուին եգիպտական ղպտիներին խոստացել է, որ այրված տաճարը կվերականգնվի մինչև Զատիկը, հաղորդում է BBC-ն: Քրիստոնյա ղպտիները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտ 10%-ը: Եգիպտացի ղպտիները բողոքում էին ճնշումներից, խտրականությունից և մատնանշում, որ իրենց դեմ գործած հարձակումները կամ անպատիժ են մնում, կամ էլ ավարտվում չափազանց մեղմ վճռով: Եգիպտոսի իշխանությունները հերքում են ղպտիների հանդեպ խտրականության մեղադրանքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |