Ադրբեջանը, Ղարաբաղի մասին ապատեղեկատվություն տարածելով, խճճվել է սեփական ստի մեջ![]() 9 մարտի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Փարիզում մարտի 8-ին կայացած «17 տարի 1994թ. հրադադարի հաստատումից հետո. ինչի՞ է հասել է Լեռնային Ղարաբաղն այսօր» համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում, ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Համաժողովին ներկա են գտնվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներ և այսպես կոչված ուսանողներ, որոնք սովորում են Փարիզում: Ամենայն հավանականությամբ, ուսանողներից մեկը` ոմն Մուհամեդ Մուրադովը, հրահանգներ է ստացել Ադրբեջանի դեսպանատանը, բայց չի կարողացել նույնիսկ կապակցված ձևակերպել նախօրոք գրված հարցերը: Հաշվի առնելով հարցերի անհեթեթությունը, որոնք ինչպես միշտ վերաբերվել են «բռնազավթված ադրբեջանական հողերին», նախագահ Սահակյանը հարկ չի համարել պատասխանել դրանց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ ստեր են տարածում ԼՂ մասին` ապակողմնորոշելով հասարակական կարծիքը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հրապարակել է Մուրադովի հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Հայաստանի նախագահի պաշտոնում հենց Բակո Սահակյանի թեկնածության առաջադրմանը: «Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցչի հարցերից հետո պարոն Սահակյանը վերջնականապես շփոթվել է»,- գրել է ԱՊԱ-ն:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |