Դավիթ Կարապետյան. Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ անչափահաս երեխայի կյանքի շահարկումն ամոթալի է 9 մարտի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա: Նրա խոսքերով, ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սեփական երկրի դեմքը փրկելու փորձ, որը ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո: Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլև ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար, ասվում է Դավիթ Կարապետյանի մեկնաբանության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |