Վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին համերգով հանդես կգա Երևանում

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Երևանում Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ելույթ է ունենալու վիրտուոզ ակորդեոնահար (բանդոլա) Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Երաժիշտը ելույթ է ունենալու անվանի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի 90-ամյակին նվիրված համերգի շրջանակներում:

Համերգի շրջանակներում հանդես է գալու նաև Հայաստանի Պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և իտալացի դիրիժոր Ռոբերտո Մոլինելիի ղեկավարությամբ:

Անցյալ տարվա մարտին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի Երիտասարդական նվագախումբը համերգով հանդես են եկել Երևանում: Այդ ժամանակ Աստոր Պիացոլայի ստեղծագործության սիրահարներն անակնկալ էր մատուցվել` իտալական «Դու էլ տանգո» (Պիետրոդարկի և Լուկա Լուչինի) դուետի «Տանգո» առաջին համատեղ ալբոմի շնորհանդեսը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---