Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության լատվիական փորձով![]() 9 մարտի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ հանդիպումից հետո ծաղկեպսակ է դրել Ազատության հուշարձանին: Հանրապետության ղեկավարն այնուհետ մեկնել է Լատվիայի խորհրդարան: Խորհրդարանի խոսնակ տիկին Սոլվիտա Աբոլտինայի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հայ-լատվիական միջխորհրդարանական համագործակցությանը: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի բարձր մակարդակը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը հաջողությամբ համագործակցում են և պատրաստակամ են զարգացնելու փոխգործակցությունը` նկատի առնելով առկա մեծ ներուժը: Հայաստանի նախագահը նշել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ գործակցության, ինչպես նաև երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լատվիական փորձով: Նկատի առնելով, որ 2012թ. Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, իսկ 2014թ. Ռիգան հռչակվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք` Սերժ Սարգսյանը և Լատվիայի խորհրդարանի խոսնակը մշակույթի ոլորտում դա համարել են երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու, փոխշփումների նոր և շատ լավ հնարավորություն: Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում այսօր Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ մասնակցել է նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |