Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի սպառազինմանը![]() 10 մարտի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի Զինված ուժերի, այլև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենուլը: Նախարարի խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը կարևոր դեր է խաղալու Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության համար ներուժի զարգացման գործում: «Թուրքիան սատարում է եվրոատլանտյան կառույցներում Ադրբեջանի ինտեգրման ջանքերին»,- ասել է նա: «Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում պատշաճ մակարդակով չի իրականացվում, և Թուրքիան ցանկանում է ամրապնդել այդ համագործակցությունը»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Նրա խոսքով, Թուրքիան պատրաստ է ամենաընդունելի պայմաններով բավարարել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության ապրանքի և զինվորական համազգեստի պահանջները, ինչպես նաև մասնակցել համատեղ արտադրությանն ու տեխնոլոգիաների փոխանակմանը: 1998 թվականին Ադրբեջանում գրանցվեց թուրքական ASELSAN ընկերության ներկայացուցչությունը Բաքվում, որի հիմնական գործունեությունը մարքեթինգն է, հիմնադիր ընկերության արտադրանքը հանդիսացող բարձր տեխնոլոգիական հաղորդակցական համակարգերի վաճառքն ու հետվաճառքային սպասարկումը: Փետրվարին Աբու Դաբիում կայացած «IDEX-2011» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանն ու Թուրքիան ռեակտիվ հրթիռների համատեղ արտադրության մասին համաձայնագիր կնքեցին: Փաստաթղթի համաձայն, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու թուրքական ROKETSAN ընկերությունը ձեռնամուխ կլինեն 107 և 120 միլիմետրանոց ռեակտիվ հրթիռների արտադրությանը, հաղորդում է Trend-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |