Հայաստանի ֆինանսների նախարարությունն արդեն 60 վարկ է տրամադրել մեքենաների մաքսազերծման համար![]() 10 մարտի 2011 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարությունն արդեն 60 վարկ է տրամադրել 70 մլն դրամ ընդհանուր գումարով` նպատակ ունենալով աջակցել ներկրվող մեքենաների մաքսային ձևակերպմանը: Այդ մասին մարտի 10-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Իր հերթին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այսօր արդեն ընդունվել է 1800 դիմում արտոնյալ վարկ ստանալու համար և նշել, որ դրանց թիվն ավելանալու է: Քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տևողությունը 30 րոպե է: Երևան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները` համապատասխան մարզպետարան: Քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` այդ մասին տեղեկանքի պատճենը և 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները; տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից: Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն: Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |