Շառլ Ազնավուրը կյանքում առաջին անգամ կմասնակցի քաղաքական ակցիայի![]() 10 մարտի 2011 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի մարտի 12-ին Փարիզում կայանալիք հանրահավաքին, որը տեղի կունենա Ֆրանսիայի Սենատի առջև: Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքը: Ազնավուրի մասնակցությունը հանրահավաքին, որպես ֆրասահայի կերպարի մարմնացում, եզակի իրադարձություն է երգչի կյանքում: «Նա կյանքում առաջին անգամ կմասնացկի բողոքի քաղաքական ցույցի»,-գրում է Nouvelles d'Arménie-ին: Բողոքի ցույցին, որի կազմակերպիչն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, կմասնակցեն նաև Պատրիկ Դևեջյանը, Բերնար-Անրի Լևին, Սերժ Կլարսֆելդը: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, սակայն Սենատը արգելափակեց օրինագծի ընդունումը: WikiLeaks-ը մի փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն Նիկոլյա Սարկոզին հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչը հարուցել է Ազնավուրի վրդովմունքը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |