Հայ կանայք ընտանիքում հիմնականում ենթարկվում են հոգեբանական բռնության10 մարտի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կանանց իրավունքների կենտրոնում (ԿԻԿ) ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար 24 ժամ գործում է Ազգային թեժ գիծ հեռախոսային ծառայություն հետևյալ հեռախոսահամարներով` 0 800 80 850 կամ 010 54 28 28: Ազգային թեժ գիծ ծառայության նպատակն է բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը և տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանիքում որևէ տեսակի բռնության ենթարկված կանանց: Այս ծառայությունը ընտանեկան բռնության դեմ պայքարելու համապատասխան մեխանիզմներից է և կարևոր գործիք է համարվում, որն օգնում է պարզել ընտանեկան բռնություն երևույթի պատճառներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև թույլ է տալիս համապատասխան աջակցություն ցուցաբերել կին-շահառուներին: 2010թ. ԿԻԿ-ի Ազգային թեժ գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%) ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (384 առաջնային և 317 կրկնվող): Հատկանշական է, որ 701 զանգից 424-ը (60%) հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 264-ը` (38%) ֆիզիկական և միայն 13-ը`(2%) սեռական: Ի տարբերություն 2009թ.-ին ԿԻԿ-ի Ազգային թեժ գծին գրանցված 1010 զանգի, 2010թ.-ին այդ թիվը աճել է` հասնելով 1777-ի: Եթե 2009թ.-ին ընտանեկան բռնության վերաբերյալ եղել է 435 զանգ, ապա 2010թ.-ին` 701: Պատճառն ամենևին այն չէ, որ ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը, այլ այն է, որ բարձրացել է կանանց իրազեկվածության աստիճանը «ընտանեկան բռնություն» երևույթի վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնի գործունեության վերաբերյալ, ասվում է կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ: Կանանց իրավունքների կենտրոնն ընտանեկան բռնության հիմնախնդրով զբաղվող կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել ընտանիքում կանանց և նրանց երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը, խախտել լռությունը կանանց նկատմամբ բռնության մասին և համախմբել հասարակության ուժերը ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու, այն հանրային քննարկման առարկա դարձնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |