Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին լուծել ղարաբաղյան հակամարտությունը![]() 10 մարտի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին միջամտել ղարաբաղյան հակամարտության լուծմանը, հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Սոչիում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում արված հայտարարությունը: Նրա խոսքերով, դա վտանգավոր է ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության համար: Նա նշել է, որ կարևոր չէ, որ մենաշնորհացումը հնարավոր է դարձել համանախագահ-երկրների համաձայնությամբ կամ առանց դրա: Բեքարյանը նաև հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ամենակարևոր խնդիրը վստահության խնդիրն է: «Վստահության հարցը վերաբերվում է ոչ թե ադրբեջանական ժողովրդին, այլ նրա իշխանություններին, որը լիովին սպառված է»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |