Հայաստանում բարձրացվում է միջազգային բեռանփոխադրումների անվտանգությունը![]() 10 մարտի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևը և դրանց օգտագործման կարգը, որը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից և ենթադրում է ՀՀ տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։ Դրա հետ կապված Տիգրան Սարգսյանը նշելէ , որ Հայաստանում առաջին անգամ են ներդրվում հսկիչ սարքերը և դրանցում օգտագործվող քարտերը։ «Մոտ ապագայում մեր բեռնափոխադրողները եվրոպական երկրներ մուտք գործելիս պետք է հետևեն այնտեղ գործող կանոններին»,- ասել է նա: 2011 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում կստեղծվի և կներդրվի թվային տախոգրաֆների նոր համակարգը, այս աշխատանքների ձեռքբերման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 133,6 մլն դրամ։ Այդ որոշումն ընդունվեց դեկտեմբերի 9-ին կառավարության նիստում: Ըստ այդ նոր համակարգի, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն թվային տախոգրաֆներով (հսկիչ սարք), իսկ դրանց վարորդները` ունենան թվային տախոգրաֆի քարտեր: Տախոգրաֆների տեղադրման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին: Տախոգրաֆը չափման տեխնիկական սարք է, որը նախատեսված է ավտոմեքենայի ժամանակի, արագության, շարժման, վարորդների աշխատանքի և հանգստյան շրջանների անընդմեջ ինդիկացման ու գրանցման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |