Գաֆեսճյան կենտրոնը հեղինակային երգի երկրպագուներին հրավիրում է հայ բարդերի հետ հանդիպման![]() 10 մարտի 2011 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» շարքի շրջանակներում հեղինակային երգի երեկո կկայանա: Համերգի ժամանակ ելույթ կունենան Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները: Համերգը կմեկնարկի 19:30-ին, տոմսերի արժեքը 2000 դրամ է: «Կասկադի երաժշտություն» շարքի շրջանակներում ծրագրված են նաև հետևյալ համերգները` մարտի 11-ին Սիմֆո-ջազ նվագախումբ` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, մարտի 18-ին «No Spirit» ջազ-խումբ (Ֆրանսիա), մարտի 19-ին «Չիկո և ընկերներ» ջազ խումբ, մարտի 25-ին Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, մարտի 26-ին հեղինակային երգի երեկո` Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |