Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը կոչվեց Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին![]() 10 մարտի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը վերանվանվեց 1956 թվականի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի պատվին, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նշեց, որ Ենգիբարյանը կենդանի լեգենդ է, և շատերը Հայաստանը նրա շնորհիվ են ճանաչում: «Սպորտդպրոցի սաները նույնպես պետք է ճանաչեն իրենց երկրի մեծերին»,- նշեց Ծառուկյանը, որը նույնպես ժամանակին այդ սպորտդպրոցում է մարզվել: Իսկ Ենգիբարյանը խոստովանեց, որ վաղուց էր սպասում այդ իրադարձությանը: Երևանի բռնցքամարտի պատանեկան սպորտդպրոցը բացվել է 1959 թվականին և ի սկզբանե ոչ պաշտոնապես կրում էր Օլիմպիական չեմպիոնի անունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |