Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենի հետ11 մարտի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի եւ նույն կառույցի անդամ Ռոբերտ Հայդադիրյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Շուշի քաղաքում արհեստագործական ուսումնարանի կառուցման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար եւ ընդգծել ուսումնարանի նշանակությունը ինչպես Շուշիի, այնպես էլ ողջ հանրապետության համար որակյալ մասնագետների պատրաստման տեսանկյունից: Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |