Թուրքաիյում շարունակվում են մտավորականների հետապնդումները

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը 20 հազար լիրով տուգանել է թուրք գրող, իրավապաշտպան և հրատարակիչ, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագիփ Զարաքոլուին քրդերի մասին գրքի համար, իսկ գրքի հեղինակ Մեհմեդ Գյուլերը դատապարտվել է 1,3 տարվա ազատազրկման:

«Ես գրել եմ «Քրդստանի միավորման գործը. Գլոբալ պետություն և քրդերն առանց պետության» գիրքը որպես տասնամյա հետազոտությունների արդյունք: Ես ներկայացրեցի իմ եզրակացությունները, որոնք քարոզչության հետ ոչ մի ընդհանուր բան չունեն»,-ասել է Գյուլերը 2010թ. սեպտեմբերին, երբ սկսվեց դատավարությունը:

Երևանում Զարաքոլուն պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով: Նա ամենահայտնի իրավապաշտպանն է, որը պայքարում է Հայոց ցեղասպանության ուրացման դեմ, հայտնում է Bianet-ը:

Զարաքոլուն առաջինը Թուրքիայում թարգմանեց ու հրատարկեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որի համար դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման : Նա հրատարկեց նաև Ջորջ Ջերեջյանի Հայոց ցեղասպանության մասին գիրքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---