Ղարաբաղյան հակամարտության կողմերը տեսանելի ապագայում կկարողանան որոշակի պայմանավորվածության հասնել, գտնում է ՀՀ նախագահը![]() 11 մարտի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի դիրքորոշումը որոշակի փոփոխություն է կրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ըստ ՀՀ նախագահի, ղարաբաղյան հակամարտության կողմերը տեսանելի ապագայում կկարողանան որոշակի պայմանավորվածության հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքների շուրջ՝ ազգերի ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության հիման վրա: «Այն բանից հետո, երբ համաձայնություն ձեռք կբերվի այդ երեք սկզբուքների շուրջ, կարող է սկսվել բանակցությունների նոր փուլը: Համաձայնությունը երեք հիմնական սկզբունքների շուրջ կազդարարի բանակցությունների սկիզբը, ոչ թե ավարտը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում մարտի 5-ին կայացած բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես ասվում է փաստաթղթում, նախագահներրը քննարկել են 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում արված եռակողմ հայտարարության գործնական իրականացման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը: Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է «բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ միջոցներով լուծելու ու շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննություն անցկցանել կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |