Անտոնելա Բարբարոսան խոստացել է Իտալիայում կազմակերպել Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգը11 մարտի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Իտալացի կոմպոզիտոր Անտոնելա Բարբարոսան հայտարարել է, որ երջանիկ է, որ Երևանում կայացել է Բանդոնեոնի, գոսերի և նվագախմբի համար իր կոնցերտի պրեմիերան: Բարբարոսայի նոր ստեղծագործության պրեմիերան կայացել է մարտի 10-ին վիրտուոզ ակորդեոնահար (բանդոնեոն) Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգի ժամանակ: «Ինձ այնպես դուր եկավ հայկական երիտասարդական նվագախումբը, որ ես որոշեցի Իտալիայում կազմակերպել նրանց համերգը: Ես դա նրանց արդեն խոստացել եմ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է նա: Երևանում Պիետրոդարկիի համերգը նվիրված էր Աստոր Պիացոլայի 90-ամյակին: Համերգին հնչեցին Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Անտոնելա Բարբարոսայի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները: Դա Պիետրոդարկիի 4-րդ համերգն էր Հայաստանում և երկրորդ համատեղ աշխատանքը Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |