Գիերմո Տոլոսան խորհուրդ է տալիս Հայաստանին կապիտալիզացիայի ենթարկել սփյուռքի ակտիվները![]() 11 մարտի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կան խնդիրներ, որոնք գոյություն են ունեցել ճգնաժամից առաջ, ծագել են դրա ընթացքում և առկա են հետճգնաժամային շրջանում, կարծում է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Չնայած նրան, որ Հայաստանը հեռու է ընկած համաշխարհային շուկաներից, չունի հարուստ բնական պաշարներ, այնուամենայնիվ, նա այլ ռազմավարական պաշարներ և չօգտագործվող պոտենցիալ ունի` սփյուռքը: «Հայաստանը պետք է կապիտալիզացիայի ենթարկի սփյուռքի ակտիվները և օգտագործի դրանք երկրի զարգացման օգտին: Դա կարևոր գործոն է, որը միացնում է արևելքն արևմուտքի հետ»,- մարտի 11-ին Երևանում ընթացող կլոր սեղանի ընթացքում ասել է Տոլոսան: Դրա հետ կապված` նա նշել է, որ սփյուռքի ներկայացուցիչների շարքում կան պրոֆեսիոնալներ, որոնք կարող են մակրոմակարդակում կանխատեսումներ կատարել: «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» թեմայով կլոր սեղանին մասնակցում են արտասահմանյան փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի ձեռնարկատերեր: Իր հերթին, Մերիլենդի համալսարանի պորֆեսոր Մարի Էնը հավելել է, որ Հայաստանում ներդրումներ կատարելու սփյուռքի ցանկությունը մեծ է, սակայն այլ արտասահմանյան ներդրողների նման նրանք բախվում են գործարար միջավայրի անկանխատեսելիության հետ: «Դա կապված է Հայաստանում գործող կառավարման անարդյունավետ համակարգի հետ»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |