Նախընտրական իրավիճակի պատճառով Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում, վստահ է Ալեքսանդր Մարկարովը![]() 11 մարտի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում միջադեպերը հետաքննելու մասին թույլ կտա կարգի հրավիրել հակամարտության կողմերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Մեկնաբանելով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը՝ Մարկարովը հավաստիացրել է, որ Սոչիում գրանցվեց փոքր, սակայն կարևոր առաջընթաց: Ըստ նրա, հաշվի առնելով այն փաստը, որ առաջիկայում Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններ են կայանալու, Երևանն ու Բաքուն կտրուկ քայլեր չեն անի ղարաբաղյան գործընթացում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |