Փասադենայի բնակիչները կծանոթանան հայկական քանոնին11 մարտի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Փասադենայում տեղի կունենա Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը քանոնահար Կարինե Հովհաննիսյանի մասնակցությամբ: Համերգի շրջանակներում կհնչի Բեթհովենի յոթերորդ սիմֆոնիան և Մենդելսոնի Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազի» մոտիվներով ստեղծագործությունը: Կարինե Հովհաննիսյանը հանդես կգա քանոնի կոնցերտով, որի հեղինակն է Խաչատուր Ավետիսյանը: Կարինե Հովհաննիսյանը հայտնի քնանոնահար է: Նա սովորել է հայտնի կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի մոտ, որը գրել է առաջին կոնցերտը նվագախմբի ու քանոնի համար: Կարինե Հովհաննիսյանը ծնվել է Երևանում 1966թ.; Այսօրվա դրությամբ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |