ՆՓԱԿ-ում կբացվի նկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը![]() 12 մարտի 2011 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին ՆՓԱԿ-ում (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն) կբացվի նկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը. «Սիմուլակրում»` 33 ձևափոխություններ ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի: Նարեկ Ավետիսյանը Հայաստանի հետխորհրդային ժամանակակից արվեստի նշանավոր արվեստագետներից մեկն է: Թվանշանային տեխնոլոգիաների դարաշրջանում «մաքուր» արվեստի ջատագով լինելը նրա համար նշանակում է հանդես բերել արվեստի այնպիսի զննումներ, որոնք թույլ կտան բացահայտել հոգին, ասվում է ՆՓԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ: Այսպես, Նարեկ Ավետիսյանի արտիստական հայացքի շրջումները համակարգչից դեպի կտավ ու վրձին և հակառակ ուղղությամբ, կանգ են առել «Սիմուլակրում» կոնցեպցիայում: Ներկայացվող «Սիմուլակրում»-ը ամբողջական բազմամաս նախագիծ է` բաղկացած կտավներից, վիդեոանիմացիայից և այն ուղեկցող երաժշտությունից: Նախագիծը հենված է 17-րդ դ. հոլանդացի հանրահայտ նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 պատճե վարիացիաների վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |