Բրյուսելում քննարկել են Հայաստանի և ԵՄ երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը

Բրյուսելում քննարկել են Հայաստանի և ԵՄ երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, բացման խոսքում կողմերը գոհունակությամբ նշեցին բանակցություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Ամփոփվեցին 2011թ. տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները եւ քննարկվեցին օրակարգային հարցերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---