Հրանտ Դինքի որդին նամակ է հղել ձերբակալված թուրք լրագրողին12 մարտի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» կազմակերպությանը մասնակցության մեղադրանքով ձերբակալված թուրք լրագրող Ահմեդ Շիկը նամակ էր գրել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդուն՝ Արատին: «Եղբայր իմ Արատ, երբ մենք կրկին կհանդիպենք, դու կգրկես ինձ, ինչպես ես էին գրակախառնվում քո հոր հետ»,-գրել է Շիկը: Արատ Դինքը պատասխան նամակում գրել է. «Միթե՞ մենք պետությունից պետք է իմանանք մեր թշնամիների անուններն ու հարցնենք մեր բարեկամների անունները: Առաջին անգամը չէ, որ իմ բարեկամները զրպարտվում են: Քո խոսքերն ինձ համար հույսի աղբյուր են եղել, քո եղբայր Արատ»: Շիկը նամակ է գրել կնոջն ու դստերը, ինչպես նաև 1996թ. ծեծի ենթարկման հետևանքով մահացած լրագրողներ Մեթին Գեկտեպեի ու Հասան Օջակի մայրերին: Մարտի 3-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է «Միլիեթի» թղթակից, Հրանտ Դինքի մասին գրքի հեղինակ Նեդիմ Շեներին ու «Էրգենեկոնի» մասին գրքի հեղինակ Ահմեդ Շիկին: Այնուհետև դատարանը որոշում կայացրեց լրագրողների ձերբակալության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |