ԵԽԽՎ Հայաստանի գծով դիտարկման խմբի համազեկուցողների այցը մեկ օրով հետաձգվել է

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի գծով Ջոն Փրեսկոտի (Մեծ Բրիտանիա) և Ակսել Ֆիշերի (Գերմանիա) դիտարկման խմբի համազեկուցողների այցը մեկ օրով հետաձգվել է`այցը կմեկնարկի մարտի 16-ին, ոչ թե 15-ին, այն կտևի 2 օր: Այցի նպատակն է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության արդյունքների ուսումնասիրությունը, հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում ԵԽԽՎ զեկուցողները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, պաշտոնատար այլ անձանց, քաղաքացիական հասարակության ու մամուլի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---