Լիբիան ու Ֆրանսիան կասեցրել են դիվանագիտական հարաբերությունները12 մարտի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի կառավարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: ԱԳՆ ներկայացուցիչը Տրիպոլիում հայտարարել է, որ այդ քայլը ձեռնարկվել է երկիրը պառակտելու Ֆրանսիայի ձգտմանն ի պատասխան, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Նախօրեին Փարիզը Լիբիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ է ճանաչել Բենգազիում ձևավորված Ազգային խորհուրդը: ԵՄ մյուս անդամները չեն հետևել Ֆրանսիայի օրինակին: Մարտի 12-ին Կահիրեում ացնում է Լիբիայի իրավիճակին նվիրված Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նախարարական խորհրդաժողովը: Ինչպես սպասվում է, հանդիպման մասնակիցները կքննարկեն երկրի օդային տարածքում ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու հարցը: Ուրբաթ օրը Կահիրե է ժամանել Մուամար Քադաֆիի գործուղած պատվիրակությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |