Երևանյան հանդիսատեսին կներկայացվեն 33 ձևափոխություններ ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի![]() 12 մարտի 2011 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Երևանում Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում` «ՆՓԱԿ», բացվելու է նկարիչ Նարեկ Ավետսիյանի «Սիմուլակրում` 33 ձևափոխություններ ըստ Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի» անվանումով ցուցահանդեսը: Նախագիծը ստեղծվել է 17-րդ դարի անվանի հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 վերարտադրություն-տարբերակների հիման վրա: Կտավի 33 պատճեն-տարբերակները կատարվել են համաշխարհային և հայկական գեղանկարչության տարբեր ոճերով, ինչպես նաև անիմացիայի տեսքով` երաժշտական ուղեկցությամբ: Բացի դրանից, կտավը կարելի է դիտել տարբեր դարաշրջանների անվանի համաշխարհային և հայ գեղանկարիչների նկարների միասնության մեջ. Մոդիլյանի, Կիտագավա, Դալի, Ռուբենս, Ռեմբրանդտ, Բոսխ, դա Վինչի, Սարյան, Մինաս և այլն: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: «Ի սկզբանե նախատեսվում էր ցուցահանդեսը բացել արտասահմանում, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այն բացվելու է Երևանում: Սակայն մենք ամեն դեպքում մտադիր ենք նման ցուցահանդես բացել նաև արտասահմանում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի վարիչ Սոնա Հարությունյանը: Ցուցահանդեսի բացման ժամանակ երգիչ Վահան Արծրունին հանդես կգա «Սիմուլակրում» ստեղծագործությամբ` գրված հատուկ այս ցուցահանդեսի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |