Ռուսաստանի հավաքականի մարզիչը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի հետ խաղին հրավիրել Ալեքսեյ Իոնովին12 մարտի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը պարզաբանել է, թե ինչու է մարտի 26-ին Երևանում Հայաստանի հետ կայանալիք խաղին հրավիրել «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովին: «Ռուսաստանի հավաքականին հարկավոր էր Իոնովի նման խաղացող՝ արագընթաց, կտրուկ, ողջ ազատ տարածությունն օգտագործող: Ես միշտ հետևել եմ նրան, իսկ վերջերս նա լավ մարզավիճակում է, դրա համար էլ ես նրան հրավիրեցի»,-ասել է Ադվոկատը, հայտնում է sport-express.ru-ն: Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո ռուսաստանցիները մարտի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն Քաթարի հավաքականի հետ: Այդ խաղի մասին Ադվոկատն ասել է հետևյալը. «Ցանկացած խաղ օգտակար է հավաքականի համար: Մենք շատ հազվադեպ ենք հավաքվում, անտեսելու համար ավելորդ անգամ դա անելու հնարավորությունը: Նույնիսկ Իրանից կրած պարտությունն օգտակար էր մեզ համար»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |