Ղարաբաղի շուրջ բանակցությունները կշարունակեն, համոզված է Հայաստանի նախագահը![]() 12 մարտի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Սոչիի հանդիպումը որոշ իմաստով կարելի է որոշիչ համարել, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին Ծաղկաձոր քաղաքում: «Կարճ ասած` կա փաստաթուղթ, որի վրա մենք աշխատում ենք, դա երկար գործընթաց է, և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել»,- ասել է նա: Նրա խոսքերով, երկարաժամկետ հեռանկարում բանակցությունները, իհարկե, շարունակվելու են: «Կարծում եմ, որ Սոչիում նախանշվել է ուղի, որով մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է նա: ՀՀ նախագահը նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում պայմանավորվածությունները կարևոր են այն առումով, որ ուղղված են հրադադարի ռեժիմի պահպանմանը և ամրապնդմանը և կարող են լակմուսի դեր խաղալ ու ցույց տալ, ինչպես են կողմերը կատարում իրենց պայմանավորվածությունները: Սերժ Սարգսյանը համոզված է, որ Հայաստանը մտնում է գործընթացի մեջ, որը կարող է նվազեցնել լարվածությունը և բանակցություններ վարել, ավարտել դրանք և հասցնել իրենց նպատակին: Նրա կարծիքով, համանախագահները լավ հնարավորություն ունեն հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել բանակցություններից առաջ և դրանցից հետո, ինչպես նաև ասել հասարակությանը, թե ինչ է տեղի ունենում իրականում: Նա նշել է, որ դա չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ չպետք է ուշադրություն դարձնել ԶՈՒ պատրաստվածության վրա: «Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում է այլ հանդիպումներից: Հուսով եմ, որ իմ պատկերացումները համապատասխանում են իրականությանը»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |