Իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահը![]() 12 մարտի 2011 - 19:25 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում քաղաքական գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Վերջին 2 տարում ձևավորվել են որոշակի ձևաչափեր, գործընթացները մտել են բնականոն հունի մեջ, ցույցերը կոռեկտ են ընթանում»,- Ծաղկաձորում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, իշխանությունը և ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ կատարեն անցյալից` սխալները չկրկնելու համար: «Իմ խոսքերը ռևերանս մի համարեք, բայց շատ առումներով, փառք Աստծո, ինչպես այս, այնպես էլ այլ կողմից կան մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն և գիտեն, թե ինչ բան է պետությունը և պետականությունը: Նրանք կարող են տեսնել այն սահմանը, որն առկա է քաղաքական ձգտումների և հայրենիքի միջև: Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերնպատակ»,- ասել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |