Երևանում տեղի կունենա Ֆրանսիական երգի միջբուհական փառատոն-մրցույթ

PanARMENIAN.Net - Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Ֆրանսիական երգի միջբուհական փառատոն-մրցույթ: Փառատոնն անցկացվում է սկսած 2009 թվականից` ՌՀՀ նախաձեռնությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: Միջոցառումը ծրագրվում է անցկացնել ապրիլի կեսին: Մրցույթին կմասնակցեն երկրի առաջատար բուհերը: Յուրաքանչյուր մասնակիղ բուհը կներկայացնի վերջին տասնամյակի մի քանի ֆրանսիական երգեր:

Ժյուրիի կազմում կընգրկվեն Հայաստանի հայտնի երաժիշտներ: Մրցույթի հաղթողը որպես գրան-պրի կստանա երկշաբաթյա ուղևորություն Ֆրանսիա, հաղորդում է ՌՀՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---