Մարսելի հայերը պահանջել են ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը13 մարտի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Մարսել քաղաքի հայերը ցույց անցկացրեցին` Ֆրանսիայի Սենատից պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին ֆրանսիացի սենատորներ, որոնք Սենատում իրենց գործընկերներին կոչ էին անում ընդունել XX դարի առաջին ցեղասպանության ժխտման համար քրեական պատասպանատվության մասին օրենքը: Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ: CCAF փոխնախագահ Ժուլյեն Հարությունյանի խոսքով, Ֆրանսիայի հայ համայնքը վրդովված է, որ Սենատը մինչ օրս արգելափակում է այդ օրինագծի ընդունումը: Նշենք, որ մարտի 12-ին Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքն ընդունելու պահանջով ցույց կայացավ Փարիզում: Ցույցին մասնակցում էր մոտ 3000 մարդ, այդ թվում` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը: Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |