ԵԱՀԿ-ն Ադրբեջանին կոչ է անում կատարել ԶԼՄ-ների ազատության մասով ստանձնած պարտավորությունները![]() 13 մարտի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննադատել է Ադրբեջանի իշխանություններին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: ԶԼՄ հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել բանտարկյալ լրագրող Էյնուլլ Ֆատուլլաևին պարբերաբար վախեցնելը, կատարել ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ԶԼՄ-ների ազատության մասով և բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել լրագրողին: «Ես խորապես անհանգստացած եմ Ֆատուլլաևի անվտանգության և նրա վատթարացող առողջության հարցով, ինչպես նաև լրջորեն մտահոգված եմ այն տեղեկություններով, որ նրա ընտանիքն անընդմեջ անանուն սպառնալիքներ է ստանում: Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում կատարել ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ԶԼՄ-ների ազատության մասով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողի և նրա ընտանիքի լիարժեք անվտանգությունն ապահովելու համար»,- հայտնել է Միյատովիչը: 2010թ. ապրիլի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց այն մասին, որ Ֆատուլլաևն իրավաչափ չի դատվել և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան: Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց նաև լրագրողին 25 հազար եվրո հատուցում և 2 822 եվրո ծախս ու պահում վճարել, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |