Հայ գրականագետները Վրաստանում կմասնակցեն «Տոլստովյան օրեր» միջոցառմանը

Հայ գրականագետները Վրաստանում կմասնակցեն «Տոլստովյան օրեր» միջոցառմանը

PanARMENIAN.Net - Վրաստանում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տեղի կունենան Տոլստովյան օրեր: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, այդ օրերին կմասնակցեն գիտնականների ու գրականագետների պատվիրակություններ Հայաստանից, ՌԴ-ից, Ադրբեջանից, Վրաստանից և այլ երկրներից:

Տոլստովյան օրերի շրջանակներում Թբիլիսիում կկայանա «Տոլստոյն ու Կովկասը: Խաղաղապահական մոտիվները Լ.Տոլստոյի ստեղծագործության մեջ» խորագրով միջազգային գիտաժողովը: Խորհրդաժողովի մասնակիցներն ու հյուրերը Թբիլիսիում ծաղիկներ կդնեն այն տան մոտ, որտեղ 1851 թվականին երկու ամիս շարունակ բնակվել է Լ.Ն.Տոլստոյը: Այդ տան մոտ 1990-ականների կեսերից հուշատախտակ է փակցված այն մասին, որ այդտեղ բնակվել է Լև Տոլստոյը: Թբիլիսիում նաև ռուս մեծ գրողի անունը կրող փողոց կա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---