Հայաստանը մտադիր է փրկարարների խումբ գործուղել Ճապոնիա14 մարտի 2011 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկրարար ջոկատը: Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնի աղետի գոտի: Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր «Աղետների գնահատման եւ հակազդման (UNDAC) թիմի» հավաք: Մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ են հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպաներ: ԱԻ նախարարի հանձնարարականով UNDAC անդամ հայ սպաները հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամությունը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |