Հյուրերը Բելգիայից և ԱՄՆ-ից բարձր գնահատեցին ԱՐՄԵՆԱԼ գործարանի աշխատանքը![]() 14 մարտի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարան, որը մտնում է աշխարհում ալյումին և կավահող խոշորագույն արտադրող UC RUSAL կազմի մեջ, այցելեց ԱՄՆ-ից և Բելգիայից գիտնականների, գործարարների և պետական ծառայողների մեծ խումբ: Հյուրերը մասնակցում էին հայկական «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի միջոցառումներին: Հայաստան նրանց ժամանման նպատակն էր ծանոթությունը բիզնես մթնոլորտին և ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնք բնորոշ են անցումային տնտեսությամբ երկրներին: «Այլընտրանք» կենտրոնի հիմնադիր` Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, օտարերկրյա հյուրերի հետքրքրությունը ԱՐՄԵՆԱԼ-ի հանդեպ, կապված է ձեռնարկության բարձր համբավի հետ, որտեղ հայ-ռուսական ամենահաջող ծրագրերից մեկն է իրագործվել: «Մեզ վրա մեծ տպավորություն գործեցին արդիական հզոր սարքավորումները, անձնակազմի գործուն աշխատանքը և գործարանի մաքրությունը: Ես ծանոթ եմ ՌՈՒՍԱԼ-ի որոշ ղեկավարների հետ: Դա հսկայական և ֆանտաստիկ ընկերություն է, որը կատարել է արդյունավետ ներդրումներ ԱՐՄԵՆԱԼ-ում», - ասաց Անտվերպենի (Բելգիա) համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Լիլիան Վան Հոոֆը (Liliane Van Hoof): Հյուրերը բարձր գնահատեցին ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած բարակ փայլաթիթեղը, որոնց նմուշները տրվեցին պատվիրակության բոլոր անդամներին
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |