Միջազգային Master Card-ի համար դժվար է մրցակցել տեղական վճարային ArCa համակարգի հետ

Միջազգային Master Card-ի համար դժվար է մրցակցել տեղական վճարային ArCa համակարգի հետ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն լայնածավալ քարտային նախագծեր է իրականացնում, այդ թվում նաև աշխատավարձերի ու կենսաթոշակառուների սպասարկման ոլորտներում: Ինչպես մարտի 14-ին կայացած Master Card WOMAN`S CARD շնորհանդեսին հայտարարել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, բանկի վարչության նախագահ Տիգրան Դավթյանը, բանկը մտադիր է մինչև տարեվերջ ավելացնել թողարկված քարտերի քանակը 20 տոկոսով: Ըստ նրա, այսօրվա դրությամբ բանկը սպասարկում է շուրջ 50 հազար ակտիվ քարտ: Նա հայտնել է, որ աշխատավարձի քարտերը կազմում են բոլոր քարտերի 30 տոկոսը:

Անդրադառնալով կենսաթոշակառուների սպասարկմանը՝ Տ.Դավթյանը նշել է, որ բանկում շուրջ 1200 հաշիվ է բացվել, որոնցից 1000-ը սպասարկվում են պլաստիկ քարտերի միջոցով: Նա նշել է, որ հաշվի բացումը, սպասարկումը բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում կենսաթոշակառուների համար անվճար է իրականացվում, ավելին դրական մնացորդի դեպքում տարեկան ավելանում է 4 տոկոս:

Անդրադառնալով անկանխիկ գործարքների ծավալների ավելացմանը՝ Master Card վճարահաշվարկային միջազգային համակարգի տարածաշրջանային ղեկավար Նինա Վիլեմսը հավելել է, որ դրանք զգալիորեն աճել են վերջին շրջանում՝ 10 տոկոսով 2009թ. համեմատ: Անդրադառնալով Master Card-ի աշխատանքին Հայաստանում՝ համակարգի ներկայացուցիչ Նինա Վիլեմսն ասել է, որ միջազգային վճարային համակարգը գոհ է համագործակցությունից՝ հավելելով, որ մրցակցությունը բարձր է ազգային ArCa համակարգի առկայության պատճառով, որն իր նպատակային շուկան ունի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---