Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանին![]() 14 մարտի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարագվայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Պարագվայի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-պարագվայական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա զարգացման համար: Դեսպան Գիլյենը, շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հաստատմամբ, եւ իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարար Նալբանդյանը ողջունեց պարագվայական կողմի առաջարկությունը երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակայում համապատասխան հուշագիր ստորագրելու մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր, երկուստեք կարեւորեցին Հայաստանի եւ Պարագվայի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի շրջանակներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |