Բաքվում ԵԱՀԿ նախագահին բողոքել են Մինսկի խմբի «անօգուտ» լինելուց14 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ: Ինչպես ասել է Օգթայ Ասադովը, Ադրբեջանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունը: Սակայն, նրա խոսքով, շատ կարևոր է, որպեսզի «այդ կազմակերպությունն ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անցյալ տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի տվել: Ինչպես նշել է Աուդրոնյուս Աժուբալիսը, իր այցի նպատակներից մեկը պաշտոնական Բաքվի հետ առկա հակամարտությունների քննարկումն է: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին, հաղորդում է ԱՊԱ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |