Ֆուտբոլի կանանց հավաքականը EURO-2013-ի ընտրական փուլում կխաղա 7-րդ խմբում![]() 14 մարտի 2011 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Նյոնում կայացել է կանանց շարքում EURO-2013-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալու 7-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստների մրցակիցները լինելու են Դանիայի, Չեխիայի, Ավստրայի և Պորտուգալիայի հավաքականները, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը: 38 մասնակիցները բաժանվել են 7 խմբերի. 3 խումբ` 6-ական թիմով և 4 խումբ` 5-ական թիմով: Որակավորման արդյունքում որոշվելու են եզրափակիչ փուլի 11 մասնակիցները: Շուտով հայտնի է դառնալու խաղերի օրացույցը: Ընտրական խաղերը տեղի են ունենալու միջազգային հանդիպումների համար հատկացված օրերին 12 ամսվա ընթացքում` սկսած 2011-ի սեպտեմբերից: Եզրափակիչ մաս անցնելու են խմբերի հաղթողները և երկրորդ տեղեր զբաղեցրած լավագույն հավաքականներից մեկը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |