Անկարան հայտարարում է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմը վերացնելու պատրաստակամության մասին![]() 14 մարտի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ արտոնագրային ռեժիմի վերացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ցանկանում ենք լիովին վերացնել արտոնագրային սահմանափակումները մեր երկրների բոլոր քաղաքացիների համար: Չնայած մի շարք ուղղություններով ու որոշ անձանց խմբերի համար նման ռեժիմն արդեն կիրառվում է»,- ասել է նա: Էրդողանի խոսքով, «դեռևս որոշ կարճաժամկետ բնույթի հարցեր են մնում», որոնք առայժմ խոչընդոտում են արտոնագրերի վերացմանը: «Մենք պետք է արագացնենք այդ թեմայի շուրջ բանակցությունները: Այդ հարցերը կարգավորելուց և մայիսին ռեադմիսիայի մասին համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո կվերանան վերջին արգելքները: Այդժամ ռուսների մուտքը Թուրքիա և թուրքերի մուտքը Ռուսաստան շատ ավելի պարզ կդառնա»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը, գրում է Ռոսիյսկայա Գազետան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |