IFC-ն և ԶԵԲ-ը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր![]() 15 մարտի 2011 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) մարտի 15-ին ստորագրել են համագործակցության հիմնարար համաձայնագիր: «Այն կհեշտացնի ԶԵԲ մասնակցությունը զարգացող շուկաներում IFC ներդրումային նախագծերի համաֆինանսավորման դեպքում»,- ասվում է ԶԵԲ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: «Գլոբալ և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտները պետք է միասին աշխատեն իսկապես զգալի արդյունքների հասնելու համար, և այդ համաձայնությունը թույլ կտա մեզ ավելի արագ ներգրավել ֆինանսավորումն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է»,- նշել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով IFC տնօրեն Սնեժանա Ստոիլկովիչը: «Այդ համաձայնագիրը IFC-ի հետ մեր համագործակցության նոր քայլն է: Այն նոր խթան կհաղորդի մեր համատեղ ջանքերին մեր երկրների տնտեսությունների առանցքային հատվածների զարգացման աջակցության գործում, մասնավորապես, ենթակառուցվածքի և ֆինանսական հատվածի»,- ասել է ԶԵԲ կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |