Թուրքիան Ադրբեջանի օգնությամբ փորձում է հաստատվել Կասպից ծովի ավազանում![]() ![]() PanARMENIAN.Net - Ares Shipyard թուրքական ընկերությունը ցանկանում է ձեռնամուխ լինել Ադրբեջանում նավաշինարարությանը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հաղորդել է ընկերության տնօրեն Քերիմ Քալաֆաթօղլուն: Թուրքիան, նրա խոսքերով, հատուկ պլաններ ունի Կասպիական ավազանի վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք մեր տեխնոլոգիաները բերել Ադրբեջան և «Made in Azerbaijan» ապրանքանիշով արտադրանք թողարկել: Մենք ցանկանում ենք մեր ավանդը ներդնել Ադրբեջանի ազգային պաշտպանական արդյունաբերության մեջ և ապրանքներ արտադրել»,- ասել է ընկերության ղեկավարը: «Մեր ընկերությունն արտադրում է մոտորանավակներ և նավեր միջազգային պահանջներին համապատասխան: Մեր նավակները կիրառվում են փրկարարական-որոնողական աշխատանքներում, առափնյա հսկողության ժամանակ և այլն: Մեր ընկերությունն արտադրում է նաև քաղաքացիական նշանակության, ոստիկանական, մաքսային, բժշկական մոտորանավակներ: Մենք գիտենք Ադրբեջանի մի շարք պահանջմունքների մասին և ցանկանում ենք բավարարել դրանք»,- ասել է Քալաֆաթօղլուն: Վերոհիշյալից կարելի է մեկ հետևություն անել` Թուրքիան ցանկանում է ամրապնդվել Կասպից ծովում ապագայում հանգամանքների հաջող դասավորության դեպքում՝ Կասպից ծովի բաժանման հարցում իր պայմաններն Իրանին և Թուրքիային թելադրելու համար: Իսկ Անկարան իր նախաձեռնությամբ կարող է գլխացավանք դառնալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար: Այս ամենը շատ լավ են հասկանում բոլոր այն երկրներում, որոնք շահագրգռված են տարածաշրջանում: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, «Անվտանգության պլատֆորմի» տապալումից հետո որոշել է անցնել մեկ այլ, ոչ պակաս ձախողվող տարբերակի: Ի վիճակի՞ է արդյոք Բաքուն մարսել այն քանակությամբ սպառազինությունը, որի մասին հայտարարվում է, թե մենք գործ ունենք սովորական ապատեղեկատվության հետ: Չէ որ ռազմական մոտորանավակները և նավակները չեն կարող օգնել առաջիկա պատերազմում, որը Ալիևը ցանկանում է սանձազերծել Արցախի դեմ: Բայց դա խոսում է այլ բանի մասին. թուրքական ռազմամեքենան լայնորեն ներթափանցում է Ադրբեջան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |