Ընդդիմություն. Լևոն Զուրաբյանը կոչ է անում Արամ Կարապետյանին չզբաղվել «քաղաքական թռչնաբանությամբ»![]() 15 մարտի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեկնաբանելով «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի վերջերս արված հայտարարությունը, կոչ է արել չհամեմատել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին «աղավնիների» կամ «բազեների» հետ: «Ես նման զուգահեռ չէի անցկացնի, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում»,-ասել է նա և հավելել, որ Արամ Կարապետյանի հայտարարությունն ուղղակի ինքնագովազդ էր: Նախօրեին «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը դասվում է ընդդիմադիր «բազեների» շարքը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` «աղավնիների»: Ինչպես նշել է Կարապետյանը, իշխանությունները հիմա փորձում են թուլացնել ընդդիմության «բազեների» դիրքերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |